Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թшլшնվում է

Սիրիայի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թшլшնում են: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային ռեսուրսների նախարար Բասամ Թուոմանը` ելույթ ունենալով հանրապետության ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի Սիրիայում նավթի արդյունահանումն օրական 89 հազար բարելի էր հասնում: Դրանից շուրջ 80 հազար բարել թшլшնվել է: Այսինքն ՝ երկրի արեւելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը թшլшնվում է»,- նախարարին մեջբերում է սիրիական Al-Watan թերթը:

Սիրիայի Հասեքե, Դեյր-էլ-Զոր եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք տեղակայված են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, ներկայումս վերահսկվում են Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: 2015 թվականից ի վեր ամերիկյան հրшմшնատարությունը տարածքում ինը ռшզմшբшզա է հիմնել: Դրանցից չորսը տեղակայված են Դեյր-էլ-Զորի նավթահանքերի մոտ, եւս 5-ը` հարեւան Հասեքե նահանգում, որը Սիրիայի պահեստարանն է համարվում:

2019-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի պլան հաստատեց, որի համաձայն մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող կմնա Սիրիայում, որոնց հիմնական խնդ իրներից մեկը կլինի նավթի հանքերի վերահսկողության ապահովումը երկրի հյուսիս-արեւելքում եւ արեւելքում: Մինչդեռ Դամասկոսում ԱՄՆ ռшզմшկան ներկայությունը որպես ապօրինի օկուպացիա է դիտվում, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թшլшնով:

news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս