Բաքվին խրшխուսում են ներխուժել Դաղստանի տարածք. Հայաստանի օրինակով

Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագիր Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ անվտա նգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը, ասել, որ Գրիգորյանը ճիշտ էր ասում, որ տեղի է ունեցել ոչ թե «սահմանային միջադեպ», այլ հարձակում, ագր եսիա ընդդեմ Հայաստանի:

«Անշուշտ, դա հար ձակում է, դա ագր եսիա է՝ առանց որևէ կաս կածի: Սակայն այդ հա րձակման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում: Կանոնավոր սահման գոյություն չունի», ասել է նա։ Կոլերովի խոսքով, եթե Հայաստանը ագրեսիայից պաշտ պանվելու խնդրանքով պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, ապա նա պետք է ցույց տա իր սահմանը, սահմանապահներin, սահմանագոտին, անցակետը, սահմանային կետերը:

Կոլերովն ավելի մատչելի լեզվով ներկայացնում է Կրեմլի դիրքորոշումը, որով ըստ էության Բաքվին տրվում է Դաղստան ներխուժելու ազդանշան: Բանն այն է, որ ռուս-ադրբեջանական սահմանը նույնպես ամբողջությամբ հստակեցված չէ: Բաքվի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն ասել է, որ «Բաքուն հույս ունի ամռան ամիսներին մեծացնել ակտիվությունը Մոսկվայի հետ ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման ուղղությամբ»:

«Ադրբեջանա-ռուսական սահմանի գծանշման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համաճ արակի պատճառով որոշ գործողություններ հետաձգվեցին: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին մենք կավելացնենք ակտիվությունն այս ուղղությամբ», ասել է Խալաֆովը:

Ադրբեջանա-դաղստանական սահմանը Ռուսաստանի «գորշ գոտիներից» մեկն է: Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը նշանակում է, որ Բաքուն կարող է ազատորեն ագ րեսիա իրականացնել, և ՀԱՊԿ-ը չի օգնի, Մոսկվան այդպիսով Բաքվին խրա խուսում է սադրանքների դիմել Դաղստանի սահմանին: Հնարավոր է ռուս սահմանապահները հայտարարեն, որ դա հակաահաբեկչական գործողություն է և կրակեն հակառակորդի ուղությամբ: Իսկ Հայաստանի դեպքում Ռուսաստանը «խորհուրդ է տալիս» չկրակել:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած սա դրանքների հիմք է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով ՀԱՊԿ-ը պաշտոնապես հրաժարվեց կատարել պայմանագրային պարտավորությունները։

Հաղորդում է «Լրագիր»-ը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս