ՌԴ ԱԳՆ-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերաշարադրման փորձեր չի տեսնում

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայումը կանխելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք այժմ չենք տեսնում հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր …: Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն», — նշել է Լավրովը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս