Թուրքիայի տնտեսությունը գրեթե փլnւզման եզրին է

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում էր ամեն օր արժեզրկման նոր ռեկորդներ սահմանել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի հանդեպ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր

շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Տեղեկացնում է «Էրմենիհաբերը»: Նշենք, որ Թուրքիայի արտարժույթի շուկայում մեկ ամերիկյան դոլարի հանդեպ թուրքական լիրայի անկման վերջին պատմական հակառեկորդը եղել էր 8․58: Իսկ մեկ եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ Մեկ ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել էր՝ կազմելով 11.19: Նոյեմբերի տասին Թուրքիայի

նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականից հետո, թուրքական ազգային արժույթը որոշակիորեն բարելավեց դիրքերը արտարժույթի շուկայում, սակայն նոյեմբերի ամսից սկսեց կրկին արժեզրկվել: Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների

դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադառնալով թեմային Թվիյթերում ասել է. «Դոլարը կրկին հատեց թուրքական ութ լիրայի շեմը: անգամ տոկոսադրույքի 15 տոկոսով բարձրացումը չկարողացավ իջեցնել դոլարի ջերմությունը: Քանի դեռ միաձնյա ռեժիմ է, կոսմետիկ միջոցներն անարդյnւնավետ են»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս