Երբ 1933թ.-ին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Գարեգին Նժդեհին հարցրին՝ արդյոք իր քարոզածը ֆա շի՞զմ է, թե՞ նացիզմ, նա պատասխանեց հետևյալը.. Տիգրան Խզմալյան

Տիգրան Խզմալյանն իր էջում գրել է. Երբ 1933թ.-ին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովի ընթացքում Գարեգին Նժդեհին հարցրեցին՝ արդյոք իր քարոզածը ֆա շի՞զմ է, թե՞ նա ցիզմ, նա պատասխանեց հետևյալը. ,,Իմ քարոզածը այդ վարդապետությունների ոչ մեկն է. ես կփափագիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսություններն ու հայ մշակույթի ծալքերը, որոնք

փոշիներու ներքո մնացած են։ Ֆա շիզմը ազգայնականության իտալական դրսևորումն է, իսկ նա ցիզմը՝ դա գերմանական: Գերազանց կերպով հայկական է ցեղակրոնության գաղափարը։ Այդ շարժումը կաղապարված է մեր ցեղի էության վրա։ Դեռ խոսք չկար ֆա շիզմի ու հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919

թվականին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում։ Տարբերությունը ցեղակրոնության և նա ցիզմի մեջ նրանում է, որ 2-րդ դեպքում արիական ցեղը հռչակվում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մյուս ազգերին՝ իբրև ստորադաս տեսակներ։ Ցեղակրոնությունը զերծ է ընտրյալության կամ բացառության քարոզներից։ Նա ցիզմը, այսպես կոչված «կենսական

տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է ծավալապաշտությունը, որը, անբնական կերպով, դուրս է գալիս նաև հայրենիքի սահմաններից։ Ցեղակրոնությունը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերատիրումը։ Նա ցիզմը հրեաներին դիտում է իբրև մարդկության չա րիք, մշակութակործան տեսակ, ու հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ գրավում է առանցքային տեղ։ Ցեղակրոնությունում այն իսպառ

բացակայում է։ Նա ցեղի թշ նամի է հռչակում թուրքին, որովհետև վերջինս հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է ՀՀ-ի մեծ մասին։
Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի ու չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, որովհետև նա, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՛ն, այլ ոչ փոխառնված արժեքներով…

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս