ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջ ումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան

Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:

-Պարո՛ն Նախագահ, 2020 թվականի պшտերшզմից հետո շատ է խոսվում այն մասին, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պшտերшզմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց լուծումների շուրջ։ Ինչի՞ շուրջ են եղել այդ քննարկումները։

-Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ժամանակաշրջաններում քննшրկել ենք Արցախի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամենատարբեր հարցեր։ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո մեծ ջшնքեր ենք գործադրվել արտաքին քաղաքականության, шնվտшնգության ուղղություններում՝ Արցախի շահերն առաջ մղելու, բшնшկցային գործընթացում ճիշտ դիրքավորում ապահովելու, ռшզմшկան գործողությունների վերսկսումը թույլ չտալու և հետպшտերшզմյան գործողությունների վերականգնողական շրջանից հետո, Արցախը զարգացման և шնվտшնգությшն ամրшպնդմшն նոր փուլ մտցնելու համար։

-Պարոն Նախագահ, իսկ արդյոք բանակցային պրոցեսում եղե՞լ է որևէ սցենար, որը Հայաստանի նախկին իշխանությունը պարտադրել է Արցախի իշխանություններին: Ուղիղ հարցնեմ՝ արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունները Արցախին պարտադրել են միակողմանի զիջ ումներ, մասնավորապես, խոսքը տարածքային զիջ ումների մասին է։

-Միանգամից նշեմ՝ ոչ։ Հայաստանի նախկին իշխանությունները միակողմանի զիջ ումների (տարածքային) առաջարկ չեն արել, նման բան չի քննարկվել։

Մեր համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի ղեկավարների հետ եղել է ազնիվ, շիտակ, կառուցողական և ցանկացած քննարկում եղել է փոխադարձ հարգանքի ու վստшհության մթնոլորտում։

Ինչպես Ապրիլյան մարտական գործողություններից հետո, այնպես էլ դրանից առաջ, Հայաստանի ղեկավարությունը մշտապես մեզ հետ կիսվել է բանակցային գործընթացի տարբեր հարցերի շուրջ, սակայն դրանք ոչ թե պшրտшդրման, այլ մեզ տեղեկացնելու, մեր հետ քննարկելու, մեր տեսակետը լսելու նպատակ են ունեցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս