Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերմանացի նախարարը, խոսելով Արցախի մասին, ասել է․ «Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունը դրանով դեռ լուծված չէ։ Մենք կոչ ենք անում կողմերին երկարաժամկետ լուծման համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում», – ասել է Մաասը։

Հիշեցնենք նաև , որ նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հայտարարել էր Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս