Հասարակություն Ուրախ լուր, թե՞ նոր գլխшցшվանք․10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն

Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն։ Դրանք կմնան միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Փոփոխության հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Սիսակ Գաբրիելյանն են։ Սա լավ է, որովհետև կարմիր գծերի հետ կվերանան տուգա նքները, և վատ է, որովհետև նորից կհայտնվեն կայանման համար ապօրինի գումար գանձողները, և մեքենայի կայանումը կլինի վճարովի՝ ամեն դեպքում:

Այս փոփոխության նախագիծը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է հունվարի 20-ին: Քաղաքապետարանն էլ այլևս չի կարող խախ տումն արձանագրող երկու լուսանկարով տուգ անել քաղաքացիներին: Կարմիր գծերի համար արձանագրություն կկազմվի բացառ ապես տեսանյութի առկայության դեպքում: Մանրամասներ այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտ անգություն եւ վերա հսկողություն» կազմակերպության ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«Պետք է հիմք հանդիսանա տեսանյութ՝ նվազագույնը 15 րոպե տևողությամբ։ Այսինքն, լուսանկարի հիման վրա արձանագրություն և տու գանք կազմելը այժմ ապօր ինի է համարվում օրենքով։ Երևան քաղաքի այն հատվածներում, որտեղ չկան տեսախցիկներ, կարմիր գծերի վարչարա րություն չի կարող իրականացվել»,-ասել է ՃԵԱՎ ՀԿ-ի ղեկավարը:

Սերգեյ Ղահրամանյանը ողջունում է երկար սպասված օրենսդրական փոփոխությունը, իսկ փաստաբան Արտակ Խաչատրյանը հակա դարձում է՝ անգամ տեսանյութի առկայության դեպքում տուգա նքն անօր ինական է:

Ասում է. «Տուգանելու մեխանիզմն էլ օրենսդրական փոփոխության պետք է ենթարկվի։ Ե՛վ վճարումների հավաքագրումը, և՛ տուգանքները օրենքի խախտմամբ են իրականացվում երկար տարիներ»։

Սա խնդ րի բազմաթիվ կողմերից միայն մեկն է։ Զրուցակիցս հիշեցնում է, որ կարմիր գծերը ներդրվեցին քաղաքը գերբեռնվ ածությունից թեթևացնելու և ավելի քաղաքակիրթ կայանում իրականացնելու նպատակով: Անցավ որոշ ժամանակ, պարզվեց, որ դա ընդամենը գումար աշխատելու միջոց էր: Մեքենայի կայանման տեղը գլխա ցшվանք դարձավ հատկապես նրանց համար, ովքեր վճարում էին միանվագ՝ ամբողջ տարին կայանելու դիմաց:

Արտակ Խաչատրյանը օրինակ է բերում՝ հիշելով կոնկրետ դեպք. «Քաղաքացին դիմել էր քաղաքապետարան, քանի որ տարեկան վճարում էր կատարել, բայց 3 ամիս չէր կարողացել մեքենան կարմիր գծերում կայանել՝ տեղ չգտնելու պատճառով։ Եթե ինչ- որ գաղափար ես ներմուծում, պետք է այն հասցնես նպատակին։ Տեսականորեն բացառված չէ, որ այդ տեղը նույնիսկ 1000 դրամով վաճառեն, որպեսզի ցանկու թյուն ունեցողը կայանի, իսկ ով հնարավորություն չունի, չկայանի։ Օենքը պետք է կատարելագործեն, լուծումներ գտնեն։ Բայց ներդրման օրվանից կարմիր գծերի գաղափարը չի աշխատել»։

Ինչ ունեինք՝ կարմիր գծերով, և ինչ կունենանք՝ առանց դրանց. ժամանակը ցույց կտա: Բայց կա փորձից եկող մտա հոգություն, որ այս փոփոխությամբ կարող են վերադառնալ մեքենայի կայանման համար ապօրինի գումար գանձողները, իսկ մայթե զրերին կավելանան տարատեսակ խոչը նդոտներ՝ արկղեր, սյուներ, այլ իրեր։ Թեև այս մշակույթը չէր էլ վերացել, նկատում է զրուցակիցս։

Արտակ Խաչատրյանն ասում է. «Ներդրման առաջին օրվանից քաղաքապետարանը հայտարարեց, որ ճանապարհները հանրային սեփականություն են, ու դրանց միակ տերն ու վերա հսկողը պետությունն է։ Բայց Պողոսը գալիս, այդտեղ գումար է հավաքում, մարդիկ դիմում են, ասում են՝ եկեք Պողոսի հանդեպ միջոցներ ձեռնարկեք։ Այստեղ պետությունը ձեռքերը լվանում է։ Ստացվում է՝ ճանապարհն ունի եկու տեր՝ անօրին ական քաղաքապետարան և անօր ինական կայանող, հիմա երկուսին էլ ստիպված վճարում ես, որպեսզի ավելորդ խն դրի կամ վե ճի մեջ չհայտնվես»։

Հասկանալու համար նկարագրված վիճակի պատճ առները՝ դիմեցինք քաղաքապետարան: Պատասխանեցին, որ անհատ գումար աշխատողները իրենց հետ որևէ կապ չունեն։ Դա ոստիկանության խնդ իրն է: Դիմեցինք Ոստիկանություն։ Այստեղ էլ ասացին, որ տրանսպորտային միջոցների կայանման դիմաց վարորդներից գումար գանձելու դրսևորումներ արձանագրելու դեպքում նախապատրաստվում են նյութեր և ուղարկվում ՊԵԿ: Ճանապարհի երթևեկելի հատվածում տարբեր առարկաներ տեղադրելով խո չընդոտներ ստեղծելու և երթևեկելի մասը սահ մանափակելու դրսևորումներն էլ վարչական իրավախախ տումներ են, որոնցով համապատասխան վարույթ իրականացնում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը:
armradio.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս