Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական անօդաչու թռչող սարքեր կստանա

Ուկրաինայի ՌԾՈւ-ն արդեն այս տարի թուրքական Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր կստանա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՌԾՈւ հրшմшնատար, փոխծովակալ Ալեքսեյ Նեյջպապան Օդեսայում թուրքական Baykar Makina ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ՝ ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի ՌԾՈւ-ն:

«Այս տարի Ուկրաինայի ՌԾՈւ-ն կստանա լավացված հնարավորություններով անօդաչուռ թռչող սարքերի համալիր, որոնք կգործեն՝ ի շահ ՌԾՆ-ի ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում»,-ասել է Ուկրաինայի ՌԾՈւ հրшմանատարը, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը:

Փոխծովակալ Ալեքսեյ Նեյջպապան շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին համագործակցության համար: Նիստի արդյունքներով միջոցառումների ծրագրի իրականացման ընդհանուր կարգ է մշակվել:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը հուշագիր են ստորագրել ռшզմшնավերի, անօդաչու թռչող սարքերի ստեղծման հարցով համատեղ նախագծեր իրականացնելու մտադրության մասին:

Միեւնույն ժամանակ, Տարանը եւ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շրջանակային ռшզմшկան համաձայնագիր են ստորագրել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս