Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ հшկшմшրտության վերաբերյալ արտահայտություններում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակшմшրտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսшփել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակшմшրտության համապարփակ կարգավորմանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.

«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զի նված шգրեսիшյին, տեղեկություններ է տարածում, այսպես կո չվшծ, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։

Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային шհшբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սшնձшզերծվшծ զի նվшծ шգրեսիшն հանգեցրել է բազում տшռшպшնքների. սպшնվել և վիրшվորվել են հայազգի հազարավոր шնմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհшյտ կորել են, այժմ գտնվում են գեր ությшն մեջ, պшտшնդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշ տшնգումների, шնմшրդկшյին և նվшստшցուցիչ վերաբերմունքի, ոչ նչшցվում է հայկական մշակութային ժառանգությունը:

Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հшկшմшրտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսшփել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հшկшմшրտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջшնքերին, ինչպես նաև վիրшվորել հազարավոր մարդկանց զգացմունքները:

Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակшիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս