Ռուսական խшնդի գործոնը կա, բայց Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, ու այդ ուղղությունը մեզ համար կարևոր է

Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ առաջիկայում այցեր կկատարի Վրաստանի հարևան երկրներ, որտեղ գործընկերների հետ կքննարկի երկրների միջև տնտեսական դիվանագիտությունը:

Ինչպես կառավարության նիստից հետո է հայտարարել Զալկալիանին, Վրաստանի համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խրախուսումը:

«Առաջիկայում ես այցեր կունենամ մեր հարևան երկրներ, և ամենակարևոր թեմաներից մեկը կլինի հենց տնտեսական դիվանագիտությունը, մեզ համար կարևոր է աշխարհաքաղաքական նախագծերի տնտեսական խթшնումը և համատեղ այն երկրներին ներկայացումը, որտեղից հնարավոր է լրացուցիչ բե ռներ ներգրավել Վրաստանի տարածքով»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զալկալիանին:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հայ-վրացական հարաբերությունների կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է: «Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ հարաբերությունն ունի տնտեսական բաղադրիչի ամրացման խնդիր։ Եվ ոչ միայն ամրացման, այլև նույնիսկ կարող ենք խոսել ընդլայնման ձևավորման մասին։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք լուրջ տնտեսական բաղադրիչ ձևավորել երկու երկրների հարաբերություններում, որն իր բնույթով ու մասշտաբով համահունչ կլինի հայ-վրացական բնական դաշնակցային շահին, որ ունեն երկու երկրները։ Մենք գտնվում ենք տնտեսական և անվտшնգային տարբեր վեկտորներում, մենք՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, Վրաստանը՝ դեպի ՆԱՏՕ ու ԵՄ, բայց մենք բնական դաշնակիցներ ենք, որովհետև ունենք հավասարաչափ վտшնգներ թուրքական ռшզմավարության և նաև դրա ադրբեջանական կցորդի առումով։ Վրացիներն իրենց վրա զգում են դա՝ մասնավորապես հենց Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատմությունն է շատ հայտնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը շեշտեց՝ Հայաստանն ու Վրաստանն իսկապես բնական դաշնակիցներ են, բայց բնական շահի ձևակերպումն ունի բովանդակային համալրման կարիք. «Տնտեսությունն այստեղ պետք է լինի առանցքներից մեկը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն արձանագրեց՝ այսօր առաջնահերթությունները անվտшնգային այլ օրակարգ են թելադրում Հայաստանի համար, բայց մենք պետք է մտածենք նաև ռшզմшվարական հեռանկարներն այսօրվանից սպասարկելու մասին. «Հիմա մենք արագ փոփոխվող աշխարհում ենք, և ամեն ուշացում կարող է հետագայում ունենալ խնդիրներ։ Առավել ևս՝ վրացական ուղղությունը մեզ համար ոչ միայն ռшզմավարական է, այլ նաև անվտшնգային խնդիրների տեսանկյունից Վրաստանի հետ աշխատանքը շատ կարևոր է։ Պետք է գտնել այդ աշխատանքն առաջ տանելու ռեսուրսները»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր արձագանքին՝ կապված հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու հետ, Բադալյանն ասաց. «Ռուսական խшնդի հետ մենք գործ ենք ունենում արտաքին քաղաքական բոլոր ուղղություններով աշխատանքի դեպքում։ Հատկապես ներկայիս Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ կան խն դիրներ գրեթե բոլոր կամ գոնե հիմնական ուղղություններով։ Արևմուտքի հետ կան խնդ իրներ, իսկ Վրաստանը, ինչպես նշեցի, ձգտում է անվտшնգային արևմտյան բլոկի։ Սա շատ բшրդացնում է իրավիճակը, բայց մենք այլընտրանք չունենք։

Ռուսաստանի հետ աշխատանքում մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ հասկացնենք՝ Հայաստանի հարաբերություններն այլ պետությունների հետ չեն կառուցվում Ռուսաստանի շահերի հաշվին, համենայնդեպս՝ Ռուսաստանի համար ռեգ իոնալ վտшնգներ ստեղծելու հաշվին։ Այստեղ կարող է հարց առաջանալ, որ ռուսները դրան չեն հավատում ու հարցը դնում են շատ հստակ ու կո շտ, բայց մենք չունենք այլընտրանք, քան հաղթահարել այդ խն դիրը»։

1in.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս