Դամասկոսի հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար

Դամասկոսի հայությունը, չնայած Սիրիայում տիրող ծանր իրավիճակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին նվիրաբերել է 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Մեր խոնարհումը ձեզ, սիրելի հայրենակիցներ»,- գրել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս