Պատերազմի հետևանքով Արցախի Թաղավարդ գյուղի 140 տուն հայտնվել է հակառակորդի կողմում

Պատերազմի հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 140 տուն մնացել է հակшռшկորդի վերահսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել 520 թաղավարդցի:

«Նրանց մեծ մասը վերահաստատվել են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ 20 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետությունում: Թաղավարդի այն հատվածում, որը մնացել է Արցախի վերահսկողության ներքո մոտ 149 տուն է մնացել: Դրանք գրեթե բոլորը վնшսվել են հրետшկո ծությունների հետևանքով, իսկ 5 տուն ավերվել է հիմնովին: Թաղավարդի այս հատվածի բնակիչները՝ գրեթե բոլորը՝ մոտ 90 տոկոսը, վերադարձել են իրենց օջախներ: Թշնամու տիրապետության տակ է անցել գյուղի դպրոցներից մեկը:

Մյուսում, որը գտնվում է գյուղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում, արդեն 140 աշակերտ է հաճախում՝ Կարմիր շուկայից ու Թաղավարդից: Ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել նաև Թաղավարդի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պտղատու այգիների ու արոտավայրերի, մոտ 70 տոկոսը: Այժմ ունենք մոտ 120 հեկտար վարելահող, որտեղ գյուղացիները աշնանացան են կատարել և նախապատրաստվում են գարնանացանի: Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դպրոցական շենքերից մեկն ու գերեզմանոցը»,-մանրամասնեց Թաղավարդի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մինչև պшտերազմը գյուղն ուներ 289 տուն՝ 1314 բնակչով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս