Ֆրանսիան երկրում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո կուժեղացնի սահմանների վերահսկողությունը

Ֆրանսիան վերջերս երկրում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո կուժեղացնի իր սահմանների վերահսկողությունը: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք դրանք (սահմանները) ավելի շատ կվերահսկենք: Պաշտպանության վերջին խորհրդի ընթացքում ես առաջարկ եմ արել նախագահին և վարչապետին»,-ասել է նախարարը:

Միաժամանակ ՆԳՆ ղեկավարը հորդորել է չլսել նրանց, ովքեր «ասում են, որ բոլոր օտարերկրացիներն ահաբեկիչներ են, և որ երկիրը բոլորից փակելով ՝ կպաշտպանենք այն»:

«Դա ճիշտ չէ: Պետք չէ կարծել, որ մատը ուղղելով դեպի օտարերկրացիները, ինչպես անում են ծայրահեղ աջերը, մենք կպաշտպանենք մեր երկիրը: Վերջին 30 ահաբեկիչների թվում, որոնց մասին երկիրն իմացել է, կա Ֆրանսիայի 22 քաղաքացի»,-նշել է նախարարը:

Դարմանենը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ահաբեկիչների գործունեությունը շատ տարբեր է:

«Ահաբեկչությունը կապ չունի ազգության կամ մաշկի գույնի հետ: Կապ ունի իսլամիստական գաղափարախոսությունը և դրա դեմ պետք է պայքարել»,-ասել է նախարարը:

Հինգշաբթի, հոկտեմբերի 29-ին, Նիցցայում գտնվող Նոտր Դամ եկեղեցում դանակով զինված տղամարդը հարձակվել էր մարդկանց վրա, ինչի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Հարձակվողը բերման է ենթարկվել: Ձերբակալության ընթացքում նա ծանր վիրավորվել է: Հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել: Վարչության պետը հաստատել է, որ հարձակվողի մոտ հայտնաբերվել են 1999 թվականին ծնված թունիսցու անունով փաստաթղթեր: Նա Ֆրանսիա էր ժամանել հոկտեմբերի սկզբին ՝ իտալական Լամպեդուզա կղզուց:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս