Պուտինն ու Բայդենը համաձայնել են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տшրшձшյնություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա են խորը տшրшձшյնություններ, որոնք պահանջում են ինտենսիվ բանակցություններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Կայացած հեռախոսազրույցի անկեղծությունը նրանում էր, որ կողմերը հստակ արձանագրեցին խորը տարաձայնությունների առկայությունը, միևնույն ժամանակ համաձայնել են, որ այդ տшրшձшյնությունները չեն ենթադրում երկխոսության բացակայություն, հակառակը այդ տшրшձшյնությունները պահանջում են երկու երկրների միջև ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Տարաձայնության օրինակներից է Ուկրաինայում իրավիճակի գնահատականը: Կրեմլի մամուլի խոսնակը օգտագործել է« ներուկրաինական կարգավորում» արտահայտությունը, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հետևյալ ձևակերպումն է տվել՝ Ռուսաստանի կողմից շարունակվող шգրեսիш:
« Դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է , որի հետ մենք համաձայն չենք: Սա կոնցեպտուալ տшրшձայնություն է, որը մեր հարաբերությունների օրակարգում է» ,- նշել է Պեսկովը: Նա հավելել է, որ այս տարшձшյության առումով ռուսական կողմը և նախագահ Պուտինը հետևողականորեն կհասցնեն իրենց դիրքորոշումը ԱՄՆ-ին:Պուտինի և Բայդենի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 26-ին և տևել է 35 րոպե:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս