Իրանն ու Նախիջեւանը քննարկել են սшհմանամերձ համագործակցության ընդլայնումը

Շաբաթ Իրանն ու Նախիջեւանը քննարկել են սшհմանամերձ համագործակցության ընդլայնումը, հաղորդում է Mehr-ը:

«Հանդիպման ընթացքում Նախիջեւանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Աբաս Հոսեյնին եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սшհմանային ծառայության գլխավոր հրամանատար Թագիեւը քննարկել են սшհմանամերձ համագործակցության եւ փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաեւ բեռների տրանզիտի հարցերը

Հանդիպման ժամանակ Հոսեյնին ընդգծել է բարիդրացիությունը, հատկապես, ապրանքների տրանզիտի շուրջ համագործակցությունը, եւ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գոհ է Ադրբեջանի Հանրապետության սшհմանների վերականգնմամբ եւ այդ հարցը կարող է արդյունավետ լինել երկկողմանի համագործակցությունն ընդլայնելու գործում:

Ադրբեջանական կողմն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջությունը սատարող դիրքորոշումը եւ բնութագրել այն՝ որպես Իրանի կողմից բարեկամությանն ու բարիդրացիությանն, ինչպես նաեւ միջազգային իրավիունքի կարեւորմանն ուղղված նշան»,-գրում է Mehr-ը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս