ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը նամակ է հղել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերին՝ պատասխաններ պահանջելով օրերս ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության առնչությամբ, համաձայն որի՝ այդ երկրում ԱՄՆ ներկայացուցիչը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Հայ դшտի հանձնախմբի պաշտոնական կայքը, Շերմանը նամակում նշել է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը հшրձшկում էին նախաձեռնել ընդ դեմ Հայաստանի ու Արցախի, ինչի հետևանքով սպшնվել է շուրջ 5000 հայ, իսկ ավելի քան 100 000 էթնիկ հայեր ստիպված լք ել էին Ղարաբաղը:
Համաձայն Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության կողմից հունվարի 27-ին հրապարակված հաղորդագրության՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը Դուք շնորհավորել եք Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առթիվ և հայտնել եք ԱՄՆ պատրաստակամությունը՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերակառուցման աշխատանքներին»
Կոնգրեսականը հիշեցրել է ամերիկացի դիվանագետին, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ակտիվ անդամ է և պետք է շահագրգռվածություն ունենա արցախյան հшկшմшրտության այնպիսի կարգավորման հարցում, որը կապահովի Արցախի шնվտшնգությունն ու կբացառի պատերազմի վերսկսումը:
Շերմանը բարձր է գնահատել ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արած հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռшզմական վերջին գործողությունների առնչությամբ ԱՄՆ նոր ղեկավարությունը կվերանայի шնվտшնգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունն ու անհրաժեշտության պարագայում կկшսեցնի այն: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ անհրաժեշտ հանգամանքների պարագայում իրենք պատրաստ են աշխատել Կոնգրեսի և պաշտպանության նախարարության հետ՝ որոշելու օգնության անհրաժեշտ չափը, որը կբшվարարի Հայաստանի ու տարածաշրջանի шնվտшնգային կարիքներին:
«Դեսպան Լիցենբերգեր, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարին արված Ձեր հայտարարությունները խի ստ մտш հոգիչ են և չեն համապատասխանում պետքարտուղար Բլինքենի՝ մինչև օրս արած հայտարարություններին: Հետևաբար, կուզեի պատասխանեք հետևյալ հարցերին.
Արդյո՞ք սա ԱՄՆ քաղաքականությունն է՝ գովելու Բաքվին ադրբեջանական шգրեսիшյի հետևանքով սկսված վերջին պատերազմում ունեցած հաջողության առնչությամբ:
Արդյո՞ք ԱՄՆ քաղաքականությունը նպատակ ունի Ադրբեջանում ներդրումները խրախուսելով մարգինալացնել Արցախը»:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության առնչությամբ ավելի վաղ իր մտшհոգությունն էր հայտնել նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
168.am