Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բшցшռել Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծումը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ չէր բացառել Թուրքիայի ԶՈւ ռшզմшբազայի ստեղծումը Շուշիում ստո րագրված հռչակագրի շրջանակներում։ Հայտարարվել էր, որ հռչակագիրն ընդամենը ճանապարհային քարտեզ է, որով առաջնորդվելու են երկու երկրները, իսկ իրականում այն թուրքական նպատակների իրականացման ծրագիր է լինելու։ Սրանով Թուրքիան արդեն բացահայտ խոսում է Ադրբեջանում իր ռա զմական ներկայությունն ապահովելու հավակնության մասին, ինչը, ցավոք, հնարավոր դարձավ միմիայն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների հետեւանքով։
«Հաղթանակի» համը շատ քաղցր է Ալիեւի համար, եւ թավշյա սերտաճման հետեւանքները Թուրքիայի հետ, միգուցե, ավելի ուշ կզգացվեն Ադրբեջան արհե ստածին պետության համար։ Իսկ Էրդողանը շտապում է, օրակարգում թուրքական ամենասպասված երազանքներից մեկի իրականացման խնդիրն է՝ Հայաստանի տարածքների հաշվին միավորել նախ Ադրբեջանը, ապա նաեւ ամբողջ թյուրքական աշխարհը…»։