Եվրախորհրդարանը կողմ է ՌԴ-ի դեմ պա տժամիջոցների խս տացմանը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել զեկույցին, որով առաջարկվում է խս տացնել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը:

Զեկույցին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 103-ը, ձեռնպահ՝ 72-ը: Այն հեղինակել է Լիտվայի նախկին վարչապետը:

Անդրյուս Կիբիլյուսը կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատ ժամիջոցները, դիտարկել եվրոպական պաշտպանական ներուժի ուժեղացման հնարավորությունները և մշակել ռուսական էներգակիրներից ԵՄ կախվածությունը նվազեցնելու ռազմավարություն:

Զեկույցն ունի խորհրդատվական բնույթ և չունի իրավական պարտադիր ուժ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս