Ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց հասցնող մեքենան

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Գումար չեն պահանջել, բայց իրենց չափից դուրս լկ տի են պահել։ Զեն քերով հա րվածել են մեքենային, դռներն են բացել, կոպ իտ ձևով մեքենան են ստուգել, բայց մեր տղաները չեն իջել մեքենայից»,- պատմեց Կարեն Քոչարյանը։

Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորները մեքենան կանգնեցրել են մոտավորապես 10-15 րոպե, մինչև ռուս սահմանապահների գնալը. «Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, քանի որ վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- նշեց փոխքաղաքապետը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս