Խոշոր ասուպը լուսարձակել է Մեծ Բրիտանիայի գիշերային երկնակամարում (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի երկնքում նախօրեին մեծ ասուպ է հայտնվել, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ բրիտանացիներն այն նկատել են երեկոյան 22։00-ի սшհմանում։

Ասուպը լուսարձակել է մոտ յոթ վայրկյան և տեսանելի է եղել Մանչեսթերից, Քարդիֆից, Հոնիտոնից, Բաթից, Միդսոմեր Նորթոնից և Միլթոն Քեյնսից։

Ասուպների ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական խմբի հաղորդմամբ՝ ավելի քան 120 մարդ հայտնել է այն տեսնելու մասին։

«Սկզբում մտածեցի՝ պայծառ աստղ է կամ ինքնաթիռ, բայց հետո ավելի ու ավելի արագացավ դրա ընթացքը, և երկինքը լուսավորվեց պայծառ լույսով»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս