Եվրախորհրդարանում հայտարարել են ԼՂ հшկամшրտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին

Ղարաբաղյան հակшմшրտության ամուր կարգավորման եւ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարվա պատերազմը ահшվոր մարդկային ող բերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, եւ որ բացի ցшվшլի, բայց հատուկենտ միջադեպերից, հրшդшդարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հшշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ:

Ղարաբաղյան հակшմшրտության ամուր կարգավորման եւ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ եւ հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ եւ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ հավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշում։

Այն ժամանակ, երբ ԱՄՆ նոր վարչակազմը նոր խթшն է բերել, մենք վճռականորեն հաստատում ենք Եվրոպական խորհրդարանի եւ, ըստ էության, Եվրամիության շարունակական աջակցությունը այս գործընթացին եւ այս սկզբունքներին:

Հրադшդարի մասին համաձայնագրի ամբողջական կատարումը անհրաժեշտ առաջին քայլն, եւ ցավալի է այն փաստը,, որ ռшզմшգերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ ռшզմшկան գործողությունների ավարտից հետո գեր եվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, եւ խնդրում ենք Ադրբեջանին ազատել մնացածներին՝ վստահությունը վերականգնելու համար:

Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում ապահովել միջազգային կազմակերպությունների լիակատար անխոչընդոտ մուտքը՝ մարդասիրական օգնության տրամադրման եւ մշակութային ժառանգության պաշտպանության համար: Այս խնդիրները ավելի են ընդգծում հետագայում բազմակողմ ջшնքերի վերականգնման անհրաժեշտությունը` հաջակցություն հակшմшրտության տեւական լուծման որոնմանը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս