Արդիականացված 1-ին Տու-160Մ ռմ բшկոծիչը փորձարկման է հանձնվել

Ռուսական «Ռոստեխ» կորպորացիան մարտի 10-ին նախնական փորձարկման է հանձնել արդիականացված և ՆԿ-32-02 շարժիչներով հագեցած Տու-160Մ ռազմավարական ռմբ ակ ոծիչը։

Այս մասին տեղեկացնում է «Ռոստեխ»-ի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ բացի նոր շարժիչից, որոշ արդիականացված սարքավորումներով բարելավվել են նաև Տու-160Մ-ի հիմնական բնութագրերը։ Ինքնաթիռն ավարտել է գործարանային փորձարկումները և փոխանցվել «Տուպոլևի» բազային՝ հետագա փորձարկումների համար։

Տու-160Մ ռմ բակոծիչը
Տու-160Մ ռմ բակոծիչն առաջին անգամ թռիչք էր կատարել 2021-ի փետրվարի 2-ին։ Պն դում են, որ ռմ բակոծիչը ունի հետապնդումից ազատվելու և հակ առակորդի հակաօդային պաշտպանության դաշտ ներխ ուժելու հնարավորություն։ Առավելագույն արագությունը 2000 կմ/ժ է։ Սպա ռազինության մանրամասները գաղտնի են պահվում։

Ներկայում ՌԴ ԶՈւ սպա ռազինությունում կա 16 միավոր Տու-160 մարտավարական ռմ բակոծիչ: Ռմ բակոծիչները սերիական արտադրության են դրվել ԽՍՀՄ-ում՝ 1984 թ.: Մինչև 1994 թ. արտադրվել է 35 միավոր, այնուհետև արտադրությունը դադարեցվել է:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մայիսի 27-ին, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ զինված ուժերի սպառա զինությունում առկա 16 միավոր Տու-160 ռմբակոծիչները պետք է արդիականացվեն:

Ավելացնենք, որ Ռուսաստանը նշված ռմ բակոծիչները կիրառել է նաև 2015 թ. Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահար վածներ հասցնելու նպատակով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս