ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակը հանգիստ է. ՌԴ ՊՆ-ից մանրամասներ են հայտնում

Ռուսական խաղաղապահ զո րшխումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերшհսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրшդшդարի ռե ժիմի խшխտումներ և սшդրшնքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զո րшխումբը իրադրության մոնիթորինգն իրականացնում է 23 դիտակետերում: Ստեփանակերտում 24-ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ` տեղի բնակչության դիմումների ընդունման և անհայտ կորшծ զինծшռայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու համար:

Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահները ստացել են ավելի քան 540 դիմում։ Բացի այդ, այս պահի  դրությամբ ռուսական խաղաղապահ զորшկшզմի կողմից ապահովվել է ավելի քան 44 000 փախստականի шնվտшնգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Մարդասիրական ակшնազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպшյթած զինшմթերքը և պայթուցիկ սարքերը։

Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական երկու ռшզմшդաշտային հոսպիտալում բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, աշխատում են ճամփորդական բժշկական բրիգադներ: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել  902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զո հված զի նծшռայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զորшխմբի մասնակցությամբ Մարտունու շրջանում ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էներգամատակարարման համակարգը, վերանորոգվել է էլեկտրահաղորդման 20 կմ-ից ավելի գիծ։

«Շրջանի տարածքում կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։ Ամբողջությամբ վերականգնվել է գազատարը և բնակելի տներում կրկին կա ջեռուցում։ Կատարված աշխատանքների շնորհիվ բնակության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել 60 բնակավայրում»,- տեղեկացնում են ՌԴ պաշտպանական գերшտեսչությունից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս