Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բեւեռը:
Հայտարարությունում ասվում է. «Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։ Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»:
Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Այս մասին տեղեկացնում է «5165 շարժում»-ը։
«Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։ Ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։
Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բnղnքարկման գործընթաց մեկնարկելու համար»։