Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Հերոսի հայրը խնդրանքով դիմել է ժողովրդին

Հայտնի լուսանկարի հրետանավոր, զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Facebook-ի իր էջում գրառում է արել:

Ալբերտ Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:

Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:

Խաղաղություն մեր երկրին և Հաղթելուենք»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս