Մարիա Զախարովա . «Քննարկվում է մոտ ժամանակներս ՀՀ-ին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը»

Քննարկվում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվ-տшնգության խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ենթադրվում է, որ նախատեսվող նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները տեսակապի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության արդյունքները, կդիտարկեն Երևանին աջակցության ցուցաբերելու համատեղ միջոցների վերաբերյալ առաջարկները,

այդ թվում՝ Հավաքական անվ-տшնգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին համատեղ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ»,- նշել է դիվանագետը, հավելել՝ օգնության վերաբերյալ հարցերը պետք է որոշեն և համաձայնեցնեն կողմերը. որոշումները կայացվում են կոլեկտիվ հիմքով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս