Ուկրաինացի գերիների մայրերը խնդրում են չվերադարձնել նրանց` վախենալով հաշվեհարդարից. ՌԴ ՄԻՊ

ՌԴ-ում պահվող ուկրաինացի ռազմագերիների մայրերը դիմել են իրենց որդիներին Ուկրաինա չվերադարձնելու խնդրանքով, քանի որ մտավախություններ ունեն։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան:

«Այսօր ինձ նոր դիմումներ են ուղարկում ուկրաինացի մայրերը։ Նրանք խնդրում են չվերադարձնել իրենց որդիներին, քանի որ կարծում են, որ իրենց որդիներին կամ կրկին ռազմաճակատ կուղարկեն, կամ հալածանքների կենթարկեն»,- ասել է Մոսկալկովան։

Մոսկալկովան ասել է, որ նմանատիպ դիմումներ ստացվել են 2 գերիից։Ըստ ռուս պաշտոնիայի, այս հարցի վերջնական որոշումը ՌԴ պաշտպանության նախարարության տիրույթում է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս