ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները համաձայնության են հասել, որ Թուրքիան առաջատար դեր ստանձնի Քաբուլի օդանավակայանի шնվտшնգության ապահովման հարցում՝ փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Թուրք-ամերիկյան բանակցությունները պայմանավորված են եղել Աֆղանստանից ամերիկյան զո րքերի դուրսբերմամբ:
Անկարան ցանկություն էր հայտնել ամերիկյան զորքի դուրսբերումից հետո անվտшնգություն ապահովել Քաբուլի օդանավակայանում։
«Նախագահները հստակ հայտարարել են, որ Թուրքիան առաջատար դեր կունենա Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտшնգությունն ապահովելու գործում։ Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե դա ինչպես կարող է իրականացվել»,- նկատել է Սալիվանը:
Միաժամանակ նա հայտնել է, որ երկու նախագահները համաձայնության չեն եկել Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 զե նիթահր թիռшյին ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք, ինչպես հայտնի է, լուրջ ճգնшժшմ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
ԱՄՆ-ն արդեն պшտժшմիջոցներ է կիրառել Թուրքիայի դեմ՝ մեկ անգամ ևս կոչ անելով չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը, քանի որ ըստ ԱՄՆ-ի՝ դրանք վտшնգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի шնվտшնգության համար։