«ԱԺ չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս». Դիանա Գասապարյան (Տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասապարյանն այսօր հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ վայր կդնի իր պատգամավորական մանդատը:
«Ազգային ժողով չեմ գնալու, հավանաբար վայր կդնեմ մանդատս և կմնամ Էջմիածնի քաղաքապետ, որովհետև իմ առաքելությունն այդտեղ դեռ ավարտված չեմ տեսնում»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է Դիանա Գասապարյանը:
Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հետ ունեցած աղմկահարույց հեռախոսազրույցի ձայնագրությանը` Գասպարյանը նշել է, որ երբևէ չի փոշմանել, որ ՔՊ-ից է եղել:Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում