Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը կմեկնի Թուրքիա

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Թուրքիայի Ստամբուլ քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին մարզումները շարունակում է Օլիմպավանում:

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս