Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ` Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է Minval.az-ը` հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում` Ադրբեջանի ու ԵՄ միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննա րկվել է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմական դրությունը, Ադրբեջանի վեր ահսկողության տակ անցած տարածքներում վերա կանգնողական աշխատանքները և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը: