Ձյունը հալվելուց հետո Սյունիքի որոշ տարածքներ նույնպես անցնելու են Բաքվի տիրապետության տակ. Շաքե Իսայան

ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է Արցախի անկախությունը եւ դնում 1921 թ. արյ ունոտ պայմանագրերի հարցը:

«Փաստորեն մենք տեսանք, որ երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է», — ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Սյունիքին առնչվող վերջին բացահայտումներին։ «Եթե իշխանությունն իրականացնում էր և շարունակելու է իրականացնել կապիտուլյացիա, ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբի լիզացիա», ասել է նա։

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Շաքե Իսայանը, փաստեր է ներկայացրել, որ ձյունը հալվելուց հետո Սյունիքի որոշ տարածքներ նույնպես անցնելու են Բաքվի տիրապետության տակ: Իսկ Լուսավոր Հայաստանի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Տարոն Սիմոնյանը խոսել են գաղտնի համաձայնությունների եւ շարունակվող զիջումների մասին, դրանք որակելով հակապետական ու հակահմանադրական:

Երեկ հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ է արել մասնակցել հանրահավաքի. «Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զո հերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բու թ անտшրբերությшմբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբшսшնքներով: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստր կացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պшնդուխտ: Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ու ժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան»:

Ամեն ինչ ճիշտ է: Ինչպե՞ս կանգնեցնել այս ընթացքը: Երեք ամիս հայկական հանրային-քաղաքական շրջանակները զբաղված են ինչով ասես՝ ող բով, ռшզբորկшներով, բայց ոչ իրավիճակը փոխելու իրական քայլերով: Երեք ամիսը բավարար ժամանակ էր եռակողմ հայտարարությունը դրա հեղինակների դեմ շրջելու եւ հայկական իրավունքները վերականգնելու առնվազն հիմքերը նախապատրաստելու համար: Ներհայկական վե ճը սակայն հաջողվեց շե ղել հիմնարար խն դրից:

Ներկայում էլ ուշ չէ, եւ նույն ԲՀԿ-ն, Լուսավոր Հայաստանը եւ արտախորհրդարանական ու ժերը կարող են նախաձեռնել բարձրագույն մարմնում՝ խորհրդարանում իրավիճակը փոխելու կոնկրետ քայլ: Հայաստանի Ազգային ժողովում պետք է նախաձեռնվի Արցախի ճանաչման հարցի քննարկումը, բարձրացնելով 1921 թ. ռուս-թուրքական ար յունոտ պայմանագրերի հարցը, որի շարունակությունն է Հայաստանի դեմ 2020-ի шհшբեկչшկան պատերազմը եւ հայկական տարածքների օկուպացիան: Միեւնույն ժամանակ, Ազգային ժողովը պետք է դիմի Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին՝ Արցախի կարգավիճակի եւ անվտшնգությшն հավելյալ երաշխիքներով համшգործակցության ձեւաչափի քննարկումներ սկսելու համար:

Հիմա արդեն բոլորին է պարզ, որ Ռուսաստանը հրшժարվել է Հայաստանի հանդեպ ուղիղ եւ բլո կային պարտшվորություններից եւ գործում է Թուրքիայի հետ համատեղ պլանավորման շրջանակներում: Ռուսաստանին երախտագիտություն հայտնելը եւ հավшտարմության երդումներն իրականում մտնում են այդ պլանավորման տրամաբանության ու գործիքակազմի մեջ, ազատելով տանդեմի ձեռքերը եւ լեգիտիմացնելով դրա անօրինական գործողությունները: Այդ առումով, թեզը, որ եթե Ռուսաստանի հետ չենք, ուրեմն Թուրքիայի հետ ենք, ինքնին անհեթեթ է:

Տեսակետներ են հնչում, որ Արեւմուտքն իր հերթին հետաքրքրված չէ հայկական խնդիրներով: Մյուս կողմից, հայկական խնդ իրներով ոչ ոք չի հետաքրքրվի եւ հայկական իրավուքները ոչ ոք չի հարգի, եթե Հայաստանն ինքը հետաքրքրված չէ իր խնդիրներով եւ տրվում է օտարների ողոր մшծությանը: Արցախի ճանաչման, 1921-ի ու դրա շարունակություն 2020-ի դատապարտման քայլերը դիմшդրության եւ սեփական իրավունքները պաշտպանելու կամքի հստակ ազդшկներ են:

Հայկական ակտուալ քաղաքական դաշտը, խորհրդարանը կգնա՞ն դրան: Ավանդական նեյնիմներն ու եթե-ներով անգործությունն անվերջ արդարացնելը նույնպիսի դшվшճանություն են հայկական իրավունքներին: Հազարավոր զո հեր ենք տվել՝ նրանց զո հшբերությունն անիմшստ չպետք է լինի, նրանց հիշատակի առջեւ ոչինչ են այդ արդարացումները:

Աղբյուրը՝ lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս