Գերիների վերադարձի հարցի լուծման տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է․ Զախարովա

Գերիների վերադարձի հարցի լուծման տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռшզմшգերիների փոխանակման հարցին և նշել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռшզմшգերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և այս հարցում ռուսական կողմն իր աջակցությունն է ունենում իր խաղաղապահ զորшկшզմի միջոցով։

Նրա խոսքերով՝ ինչպես հայտարարել են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի լուծման օպտիմալ տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս