ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ա-վելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել:
«Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը: Մանրամասները դեռ մշակվում են»: «Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տու ժած բոլոր տարածաշրջանների հումանի-տար կարիքները,- ընդգծել է նա:

-ՄԱ-Կի հումանիտար հարցերի համակարգման և մյուս վարչությունների մեր գործընկերները աշխատում են ներգրшվված բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար»: Նա կոչ է արել «բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ առաքելության շուտափույթ ուղարկմանը նպաստելու համար»:Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՄԱԿ-ն այժմ ուսումնասիրում է Արցախի անկախութ-յան ճա-նաչման հարցը և այդ պատճառով էլ առաքելություն է ուղարկում իրավիճակը տեղում գնահատելու համար.
«Այդպիսի հարց մտավ միջազգային քաղաքական օրակարգ։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Բել-գիան, Դանիան, Նիդեռլանդները, արդեն անդրադարձել են այդ հարցին, և բավականին մեծ շարժում կա Եվ-րոպայում տեղական ինքնակառավարման մակարդակով՝ Արցախի Հանրապետության ճանաչման օրակարգով։ Այժմ ՄԱԿ-ն իր օրակարգում այդ հարցն ունի, ու դա է պատճառը որ սեփական առաքելությունն է այնտեղ ու-ղարկում՝ անկախ ռուսական զո րքի այնտեղ գտնվելու առկայությունից»,- «Առաջին լրատվական»—ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ Ռուսաստանը դրան որևէ կերպ չի՞ խոչընդոտի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց.
«Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։ Արցախի Հանրապետության ճանաչումը, Ար-ցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Շուշիի, Հադրութի ու Շահումյանի շրջանի դեօկու-պացիան հնարավորություն է տալու տարածաշրջանում հասնելու կայուն խաղաղության։ Միայն այդպես է հնա-րավոր հասնել երկարատև ու կայուն խաղաղության»։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործարք ունի, որով պետք է սպասարկի նո-յեմբերի 9-ի որոշումը Արցախի տարածքի բաժանման հետ կապված. «Այդ տրամաբանության մեջ, իհարկե, ՌԴ արտգործնախարարը բացասական է գնահատում աշխարհի այն քննադատությունը, որն այսօր համատարած ներկայացված է առաջատար ԶԼՄ-ներում առաջատար վերլուծաբանների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը դժ-գոհ է, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունեն։ Ռուսաստանը հանդիպեց անհաղթահարելի պատնեշի։
Դեկտեմբերի 2-ին իրենք ուզում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր կնքվեր հակամարտու-թյունը դադարեցնելու մասին՝ այս սկզբունքներով, որով իրենք նոյեմբերի 9-ին որոշեցին։ Սակայն դա տեղի չու-նեցավ,որովհետև Ֆրանսիան սպառնաց, որ այդ դեպքում կճանաչի Արցախի անկախությունը։