Հայտնաբերվել է ևս 8 զп հված զինծառայողի шճյուն. ԱԻՊԾ-ը մանրամասներ է հայտնել

Նախ Հիշեցնենք, որ երեկ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի

միջազգային կոմիտեի ջանքերով երեկ հայտնաբերվել են 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի: Նրանք Հադրութի բնակիչներ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյաններն են: Այս պահին նրանք բժիշկների հսկողության տակ են գտնվում: 5tv.am-ը գրում է. Հադրութի,

Ջաբրայիլի ու Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ութ զп հված զինծառայողի шճ յուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի քսաներկուսին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Հունան Թադեւոսյանը։ «Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի ու Շուշիի լեռնաանտառային տարածքներում»,- հայտնել է Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զп հված զինծառայողի մարմին:

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս