Տեղեկություն ստացա, որ Որոտանից 12 տուն էլ է անցնում Ադրբեջանին․ Գորիսի քաղաքապետ

Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Այս մասին նա հայտնել է՝ իր նկատմամբ կшլшնավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվելուց հետո։
Հարցին՝ հիմա մեկնելո՞ւ է Գորիս, Առուշանյանն ասել է. «Այո, շտապ պետք է գնանք, որովհետեւ նոր տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից՝ Որոտանից 12 տուն էլ է անցնում։

Գնանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այսպես որ գնաց, ապա ամեն օրվա վրա տեղեկություն ենք ստանում, որ թշնшմին որոշում է՝ դա իր գյուղն է, իր տարածքն է, իր սեփականությունն է, եւ այնտեղ մարդ չկա։ Իշխանությունները երբեք էլ հետաքրքրված չեն եղել այդ գործառույթով։ Հետեւաբար սյունեցիներս պետք է գնանք, հասկանանք՝ ինչ ենք կարողանում անել»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս