«Բայդենի «դուրս տվածը» թուլացնում է մեզ». Պոմպեոն քննադատել է Բայդենին

ԱՄՆ նախագահը և նրա պաշտոնյաները հակասական հայտարարություններ են անում Թայվանի վերաբերյալ, որոնք խաթարում են երկրի միասնությունը, ասել է Կենտրանական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Մայք Պոմպեոն։

«Թայվանի մասին Բայդենի «դուրս տվածը» թուլացնում է մեզ: Նա ասում է մի բան, իսկ հետո մի քանի անգամ թույլ է տալիս Սպիտակ տանը հակասել իրեն», — գրել է նա Twitter-ում:ՄՆ հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ անհամապատասխանությունը լավ չէ ԱՄՆ-ի համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թայվանի և Չինաստանի միջև զինված բախման դեպքում Վաշինգտոնը կարող է հակամարտության մեջ մտնել Թայբեյի կողմից։ Միևնույն ժամանակ, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի ուշ պարզաբանեց, որ Բայդենի խոսքերը կղզին պաշտպանելու համար ամերիկյան զորքերն օգտագործելու հնարավորության մասին «հիպոթետիկ» են և չեն հանդիսանում խնդրի նկատմամբ ավանդական մոտեցումների փոփոխություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս