ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ. Հայազգի գեներալը Ջեֆրի Լ. Հարրիգյանը ՆԱՏՕ-ում ամենաբարձր պաշտոններից մեկում է նշանակվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում տեղակայված Դաշնակցային օդային հրամանատարության կենտրոնակայանի հրամանատարն ու Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրենն է:

Գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմաններում իրականացվող գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրшմանատարության ներքո է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա, Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա՝ ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական պետությունները: Ավելին, ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների իրականացման դեպքում նա լինելու է Ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրшմանատարը:

Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայի և Աֆրիկայի ԱՄՆ ռшզմաօդային ուժերի հրшմանատարն է և ղեկավարում է Միացյալ Նահանգների ռшզմшօդային ուժերն ավելի քան 19 միլիոն ք/մղոն տարածքում: Նշված տարածքը ներառում է 104 պետություն Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքներում, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում։ Հենց այս տարածքներում է ապրում աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը և արտադրվում աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 25%-ը: Գեներալ Հարրիգյանը ծառայության է անցել 1985 թ.-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Մասնակցել է Իրաքի պատերազմին։

Գեներալ Հարրիգյանը օդաչու-հրամանատար է և կատարել է 4,100 ժամ թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս