Բըրբենքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Արցախի անկախությունը և միևնույն ժամանակ չեղյալ համարել Բըրբանք-Հադրութ բարեկամության քաղաքի կարգավիճակը, քանի որ քաղաքը շարունակում է մնալ ապօ րինի ադրբեջանական օկու պացիայի տակ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղը, որը ներկայացնում է քաղաքի ամերիկահայ բնակչության քաղաքական գերակայությունները, ամիսներ շարունակ հանդես են գալիս որպես Արցախի Հանրապետության ճանաչման համար:«Մենք շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղխորհրդին և Բըրբանքի բնակիչներին ՝ իրենց շարունակական ամուր աջակցության համար Արցախի ժողովրդին ՝ հանուն ազատության և ինքնորոշման պայքարի», – ասել է Ամերիկայի «Հայ դա տի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:
«Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին, Կալիֆոռնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Պետական ժողովի անդամ Լորա Ֆրիդմանին և շատ այլ մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել», – ավելացրել է Սիմոնյանը: