«Թուրքիան չի հրաժարվի ռուսական Ս-400- ից , եթե նույնիսկ ԱՄՆ-ը դադարեցնեի Սիրիայում քրդերին իր աջակցությունը» . Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալին

«Թուրքիան չի հրաժարվի ռուսական Ս-400- ից , եթե նույնիսկ ԱՄՆ-ը դադարեցնեի Սիրիայում քրդերին իր աջակցությունը»
Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը օրեր առաջ հայտարարել էր , որ «Անկարան պատրաստ է հրաժարվել ռուսական «Ս-400» համակարգերից , եթե Վաշինգտոնը դադարեցնի իր կողմից աջակցությունը Սիրիայում քրդերին» :

Այսօր Թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Իբրահիմ Կալինը ասել է , որ իր երկիրը ԱՄՆ-ի հետ գործարք չի կնքել այս հարցի վերաբերյալ ՝ ավելացնելով, որ Անկարան և Վաշինգտոնը կարող են լուծել այս ճգն աժամը բանակցությունների միջոցով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը նաև ասել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն, որպես ՆԱՏՕ-ի երկու անդամներ, պետք է միասին աշխատեն հնարավոր ռի սկերը նվազեցնելու համար `ավելացնելով. «Սխալ է մերժել մեր մոտեցումները `առանց հաշվի առնելու դրա իրագործելիությունը: Մենք կարող ենք վերացնել Ս-400- ի հետ կապված ԱՄՆ-ի անվ տանգության մտա հոգությունները: Մենք դա առաջարկել ենք և այս պահին մեր առաջարկը ուժի մեջ է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս