ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Անվտшնգության համագործակցության ֆորումում անդրադարձել է ՀՀ տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը և սադրիչ գործողություններին

Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտшնգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտшնգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով:

Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է անվտшնգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ աճող մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: Դեսպան Պապիկյանն այս տեսանկյունից նշել է, որ ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման համանման նպատակները հիմք են հանդիսանում երկու կառույցների միջև համագործակցության համար՝ ուղղված Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտшնգության ամրապնդմանը:
Հանդիպմանը՝ որպես բանախոսներ, մասնակցել են ն ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Վիկտոր Բիյագովը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը և ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության պետի տեղակալ Իրինա Կովալչուկը:

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են 2020թ. Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբ եկիչ զի նյալների ներգրավմամբ Արցախի դեմ սան ձազե րծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրшխшվորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների օգտագործումը, Արցախի մշակութային ժառանգության ոչն չացումը: Նշվել է, որ հայ ռшզմագեր իները և պшտանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կո պիտ խшխտում է:
Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվել է նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զի նված ուժերի ներ խու ժման և նրանց կողմից իրականացվող սшդրիչ գործողությունների անթու յլшտրելիության վրա, որի արդյունքում ՀՀ Զինված ուժերի մեկ զինծառայող զո հվել է, վեցը՝ գերեվարվել:
Բանախոսները և մասնակից պետություններն անդրադարձել են ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին, ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությանը և դրա ամրապ նդման հեռանկարներին:

Օրակարգ լատվական

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս