Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրե ական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Վերջինին մասնակցում են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրե ական օրենսդրության, քրեակատարողական և պրո բացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։

Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննա րկելու հանցա գործությունների կանխ արգելման և քրե ական արդարադատության խնդ իրների վերհ անման, ինչպես նաև անհ րաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։

Նախարարի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը նոր վճռակ անությամբ է ձեռ նամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթա նելու և հանցագործությունների կանխա րգելման ու քրե ական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկա խությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստ ահությունը ամրա պնդելն է՝ դատավորների բարեվարքության ստո ւգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։

Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնա հերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայ քարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռա զմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կան խարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրե ական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատ ժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրե ական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայ քարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրե ական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է նաև ատե լության խոսքի հիմնախնդի րներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուր ժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրա կանության, հետապն դումների, ատե լության հիմքով հանցա գործությունների և ցեղաս պանության զ ոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչա կագրում ներառել ատ ելության հանց ագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատ ելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագ ործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագո րծությունների, ներառյալ՝ ռազմ ական հանցագո րծությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագոր ծությունների համար անպատ ժելիությունը, դրանց արդարացումն ու մերժ ումը ճանապարհ են հարթում բռն ության և նոր վայրա գությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագր եսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վար ձկանն ահաբ եկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատե լությամբ և խտրա կանությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխ տումով։

«Տասնամյակներ շարունակ խթ անված Ադրբեջանի հակ ահայ քաղաքականությունն իր առավել անմա րդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրե սիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռա զմական և մարդկության դեմ հանց ագործություններով: Նման հանցագ ործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զի նամթերք, թիրա խավորվեց և ոչն չացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգ ելված ֆոսֆորային զին ամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռ նի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վն աս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռա զմագեր իների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպ տորեն խա խտելու փորձերը՝ հայ ռա զմագերիներին և այլ գե րիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։

«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբե կիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զի նված ու ժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռա զմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծ անր հանցա գործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպ իտ խա խտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահա բեկչական սպառ նալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջա նքերին՝ այս սպա ռնալիքին դիմա կայելու և այս հանցա գործության կողմնակիցներին ու մեղա վորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչա կագրի՝ ահա բեկչության հանց գործությանն անդրադառնալու փաստը։

Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և բոլոր մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս