Իրանից անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան

Իրանից անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան: Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 19-ին Թեհրանից օդ են բարձրացել ռուսական բեռնատար ինքնաթիռները՝ անօդաչուններով բեռնված։ Երկու տեսակի իրանական անօդաչուները, որոնք կարող են նաև զինամթերք տեղափոխել, ենթադրաբար նախատեսված են Ուկրաինայի դեմ օգտագործման համար։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է արագորեն Ռուսաստան տեղափոխել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք կրողներ:

Նրա խոսքով՝ իրանցի մասնագետները կսովորեցնեն ռուս զինվորականներին՝ ինչպես օգտագործել անօդաչու թռչող սարքերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս