Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել, տասնյակ մարդիկ տուժել են:

Նշվում է, որ 47 զբոսաշրջիկներով ավտոբուսը ուղևորվում էր Կյուտախյայից։ Նահանգի Մուդանյա շրջանում տրանսպորտային միջոցը խփել է պատնեշին և շուռ եկել առվի մեջ, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 37-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Ըստ նախնական վարկածի ՝ ավտոբուսի արգելակները խափանվել են, և վարորդը կորցրել է կառավարումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս