Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական տարածաշրջան է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
Կոլոմինան իր թվիթերյան էջում նշել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին աջակցում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս ջանքերին։
Միաժամանակ, երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կնպաստեն «ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը»։