Հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Սոթք գյուղում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 08։04-ին Գեղաքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս