ԱԻՊԾ ծառայողները Սարսանգի ջրամբարում ջրասուզական պարապմունքներ են անցկացրել

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները:

ԱԻ ծառայության ջրափրկարարական դասընթացներն ու գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում:Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:
Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս