Հետպш տերազմյան Հայաստանում որքան էլ դժվար լինի ուրախ պահեր որսալը, այնուամենայնիվ շատերը փորձում են սեփական օրինակով փոխել համընդհանուր տխուր տրամադրությունը: Պш տերազմից վերադարձած բազում զինծառայողներ ու կամավորներ իրենց հետ
բերել են թանկ հիշողություններ և պատմություններ, որոնք վավերագրում են անցած ծանր 44 օրերը:
Զինվորը դպրոց է գնացել իր ստացած նամակի հետքերով. անասելի հուզիչ տեսանյութ
Զինվորներից շատերը մեծ խնամքով պահել են պш տերազմական օրերին
իրենց ոգևորող ու պայքարելու ոգի հաղորդող նամակները: Շատերը ոչ միայն խնամքով պահել են այդ նամակները, այլ նաև հետամուտ են նամակները գրող անձանց փնտրելու ու իրենց շնորհակալության խոսքն ասելու համար:
Տեսանյութը տեղադրել է Երևանի համար 99 դպրոցի ֆեյսբուքյան էջը: Երիտասարդին ուղեկցում են դպրոցի ուսուցիչները: Զինվորն էլ իր հերթին է իրեն նամակ գրող աշակերտին նվեր բերել: Նա արջուկ է նվիրել այն փոքրիկ աղջնակին, պարգևելով ժպիտ ու ջերմություն:
Տեսանյութը՝ ստորև.