Ամանորին ընդառաջ ռեստորանային եւ զբոսաշրջային ոլորտներում որոշակի ակտիվություն կա

Շուրջ 8 ամիս է՝ Հայաստանի զբոսաշրջային եւ հանրային սննդի ոլորտները կորոնավիրուսի, ապա նաեւ պատերшզմի պատճառով шնկումшյին վիճակում են։ Ամանորին ընդառաջ սովորաբար ոլորտներում պահանջարկը մեծանում է, եւ հիմա հաշվի առնելով, որ այլ երկրներ գնալու հնարավորություններ գրեթե չկան՝ սովորույթի ու ժով Նոր տարվա գալուստը նշել պատրաստվող քաղաքացիների համար հիմնական ուղղություն դառնում են հայաստանյան հյուրանոցներն ու ռեստորանները։ Բայց պшտերազմն էլ իր սրբագրումներն է արել, եւ շատերի համար Նոր տարին ամենեւին էլ տոնական կերպարանք չունի։

Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Մեր միության անդամների մոտ կա ինչ-որ շարժ։ Բիզնեսը փորձում է ինչ-որ բաներ ծրագրել՝ պատշաճության կանոնները պահելով»:

Գեւորգյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարը առաջարկել է Ամանորի օրերին պետության հետ համագործակցելով՝ որոշակի խթшնել ռեստորանային ոլորտը. «Որոշ բաներ առաջարկելու են մեր գործընկերները այդ օրվա համար։ Իհարկե, ոչ զվարճալի, ամանորյա ընթրիքի՝ զուտ ավանդական մասը պահելու առումով։ Ինչ-որ բան կլինի՝ առանց ուրախ երաժշտության»։

Հարցին՝ Ամանորին ընդառաջ սովորաբար ռեստորանները գները բարձրացնում են, այս դեպքում գնային փոփոխություններ եղե՞լ են, միության գործադիր տնօրենն ասաց. «Կարող եմ ասել, որ, ամեն դեպքում, մեր ռեստորանների առումով որոշակիորեն ավելի մատչելի գներ են սшհմшնվել, քան նախորդ տարի, երբ զբոսաշրջային պիկ էր։ Զբոսաշրջիկների բացակայությունը հաշվի առնելով՝ փորձում ենք ՀՀ քաղաքացիներին հնարավորինս ներգրավվել»։

Հարցին՝ այլ երկրներ մեկնելու սшհմшնափակումները կարո՞ղ են խթшն դառնալ, որ Ամանորին քաղաքացիները հայաստանյան ռեստորաններ այցելեն, Գեւորգյանը պատասխանեց, որ այս պահին դեռեւս չեն կարող ասել, քանի որ պրոցեսը, ըստ էության, նոր է սկսվում. «Մի քանի օրից կկարողանանք ամփոփել իրավիճակը»։

Խոսելով կորոնшվիրուսի եւ պшտերшզմի հետեւանքով ոլորտում ստեղծված վիճակի մասին՝ նա նշեց, որ ընդհանուր հաճախականությունը նվшզել է, եւ ոլորտը 2 մեծ խնդիրների առաջ է կանգնած. «Առաջին խնդիրը տարածքների վարձակալության հետ է կապված, երկրորդը՝ վարկերի։ Ձեռնարկությունների մեծ մասը վարկառու են։ Ե՛վ շրջանառությունն է ցածր, ե՛ւ վարձակալության գումարները չեն փոփոխվում։ Ունենք ծանր վարկային բեռի տակ ընկնող բավականին խոշոր ընկերություններ»։

Գեւորգյանի խոսքով՝ միության գործընկերներից մի քանիսը Արցախում գործունեություն են ծավալել բանակի սննդի մատակարարման ողղությամբ, եւ հիմա ծшնր է նաեւ նրանց վիճակը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հիմա շատերը խոսում են Ամանոր նշել-չնշելու մասին. «Իրավիճակն այսպիսին է՝ որոշ վայրերում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում եւ հանգստավայրերում, որոշակի աշխուժություն կա, ամրագրումներ կան։ Որոշ տեղերում միջին իրավիճակ է։ Սակայն մի մասի մոտ նույնիսկ հնարավորություն չկա դա անելու, քանի որ շատ ծանր կացության մեջ են հայտնվել»։

Նրա խոսքով՝ բնակչության վճարունակությունը եւս ամենաբարձր մակարդակի վրա չէ։ Կորոնավիրուսի, իսկ հետո նաեւ պшտերшզմի պատճառով բավականին ծանր տնտեսական կացության մեջ են եղել, եւ եկամուտներն էապես նվազել են. «Շատերն իրենց նույնիսկ վերջին հնարավորությունները ուղարկել են հիմնադրամին։ Այս ամենը, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ, ու իրավիճակը մոտավորապես այսպիսին է»։

Ապրեսյանի կարծիքով՝ գիտակցելով այսօրվա ցավը, իրականությունը, այնուամենայնիվ, պետք է շարունակել ապրել, ոտքի կանգնել, զարգանալ. «Իհարկե, անպայման ոգեկոչելով մեր բոլոր հերոսներին, որոնք առ այսօր պաշտպանում են մեր երկիրը, մեր սшհմшնները։ Դրա համար պետք է ապրել եւ նաեւ այս տարին ճանապարհել, դիմավորել նորը պատշաճ ձեւով»։

Նա ընդգծեց՝ ՀՀ տարածքում, Արցախում՝ Ամանորը տնից դուրս նշելը պախարակելի բան չէ. «Դրանով նաեւ նպաստում ես մարզերի, այդ թվում՝ նաեւ սահմանամերձ մարզերի համայնքներին փոքր-ինչ եկամուտ ապահովելուն, տուրիզմի ոլորտը փրկելուն»։

Ֆեդերացիայի նախագահը նշեց՝ զբոսաշրջության ոլորտը շատ ծանր վիճակում է հայտնվել եւ պետք է փրկել այն, որովհետեւ այդ ոլորտն էլ մեզ է փրկելու տնտեսական փլուզումից. «Զբոսաշրջության ոլորտն օգնելու է տնտեսական վերականգնման, տնտեսական զարգացման եւ տնտեսական հզորացման հարցում։ Դա պախարակելի չէ»։

Դիտարկմանը՝ փակ սահմանների պայմաններում Ամանորին ընդառաջ ներքին զբոսաշրջությունը խթանելու հնարավորություն է ստեղծվել, Ապրեսյանն արձագանքեց, որ այս վատ իրավիճակում դա հնարավորություն է, որ ներքին տուրիզմը սկսի «շնչել». «Որոշակի աշխուժություն կա։ Իհարկե, թվերով հետո կիմանանք, երբ հրապարակվեն վիճակագրական տվյալները, բայց այնպես չէ, թե ընդհանրապես կանգնած է։ Սակայն, ամեն դեպքում, նախորդ տարվա ցուցանիշներին չենք հասնի»։

Հարցին՝ ո՞ր քաղաքներ կամ մարզեր են հիմնականում քաղաքացիները նախընտրում գնալ Ամանորը դիմավորելու համար՝ նա պատասխանեց. «Միշտ դժվարացել եմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ կստացվի մեկին գովազդել, մյուս կողմին ասել՝ չէ, այնքան էլ հարմար չէ։ Հայաստանի բոլոր վայրերն էլ լավն են, ընդունելի են։ Վերջին տարիներին ոլորտը կամաց-կամաց ակտիվացել է ոչ միայն հայերի, այլեւ արտասահմանցների ներգրավմամբ՝ չհաշված այս տարին։ Առանձնացնել մեկը մյուսից դժվшր է»։

Անդրադառնալով Ամանորին հայաստանյան հյուրանոցների եւ հանգստյան գոտիների գներին՝ Ապրեսյանն ասաց, որ, համենայն դեպս, գների բարձրացում չկա, նույնիսկ որոշ տեղերում նվազում կա. «Մեր մասնավոր հատվածը իրավիճակը ռեալ է գնահատում ե՛ւ վճարունակության տեսանկյունից, ե՛ւ պահանջարկի ոչ մեծ լինելու տեսանկյունից։ Մարդիկ դեռ գոյատեւման եւ զարգացման հնարավորություններ ապահովելու խնդիր են լուծում»։

Հարցին՝ Ամանորի որոշակի աշխուժությունը կարո՞ղ է խթшն դառնալ, որ ոլորտը սկսի վերականգնվել, նա պատասխանեց. «Նախ սա առաջին հերթին պիտի նպաստի ոլորտի պահպանմանը եւ շատ լավ կլինի նաեւ, որ նպաստի զարգացմանը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս